Վատիկանում Հռոմի Պապը ընդունել է 7000 գնչուների

//Վատիկանում Հռոմի Պապը ընդունել է 7000 գնչուների

Վատիկանում Հռոմի Պապը ընդունել է 7000 գնչուների

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել է Հռոմ ուխտագնացություն կատարած գնչուների հետ: Վատիկանում կայացած հանդիպմանը ներկա էին մոտ 7 հազար գնչուներ, ովքեր կաթոլիկ Հովվապետի համար կատարեցին ազգային երգեր և պարեր: Գնչուների ուխտագնացությունը նվիրված էր Պողոս VI-րդ Պապի կողմից գնչուական թափառախումբ այցելելու 50 ամյակին: Պողոս VI-ը Հռոմի մոտ գտնվող թափառախումբ էր այցելե 1965 թվականի հոկտեմբերի 26-ին: Այս ուխտագնացությունը նախաձեռնել էր միգրանտների հարցերով պապական խորհուրդը: Հանդիպման ժամանակ ներկաներին ողջունել էր միգրանտների հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Անտոնիո Մարիա Վելիոն, որից հետո ելույթ էին ունեցել մի քանի գնչուներ: Նրանք պատմել էին այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ամենօրյա կյանքում: Դիմելով ներկաներին Ֆրանցիսկ I Պապը կոչ էր արել հաղթահարել փոխադարձ անվստահությունը, դարավոր նախապաշարումները, որոնք հիմնված են խտրականության, ռասիզմի և քսենոֆոբիայի վրա: Պապը նշել էր, որ տեղյակ է գնչուների խնդիրներին, քանի որ այցելում է Հռոմի արվարձաններում գտնվող գնչուական համայնքները: <<Այդ խնդիրները մարտահրավեր են ոչ միայն Եկեղեցու, այլ նաև տեղի իշխանությունների համար >>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա իշխանություններին կոչ էր արել բոլոր միջոցները ձեռք առնել գնչու երեխաների և երիտասարդության կրթությունը ապահովելու համար, աշխատանք առաջարկել ծնողներին և աջակցել գնչուների ինտեգրմանը քաղաքացիական հասարակությունում: Իսկ գնչուներին Պապը կոչ էր արել իրենց ներդրումն ունենալ հասարակության զարգացման գործում, պահել օրենքները, կատարել իրենց պարտականությունները: Հանդիպման ավարտին Ֆրանցիսկ I-ը շփվել էր անդամալույծների հետ, իսկ հետո ավելի քան 20 րոպե օրհնել էր գնչու երեխաներին:

By | 2015-10-28T12:40:56+00:00 October 28th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն