Վաշինգտոնում կայացել է ազգային աղոթքի նախաճաշը

//Վաշինգտոնում կայացել է ազգային աղոթքի նախաճաշը

Վաշինգտոնում կայացել է ազգային աղոթքի նախաճաշը

Փետրվարի 4-ին Վաշինգտոնի << Հիլթոն>> հյուրանոցում կայացել էր  ազգային աղոթքի նախաճաշը, որը կազմակերպել էին քրիստոնեական Fellowship Foundation կազմակերպությունը և Կոնգրեսի երկու պալատները: Հանդիպման ժամանակ   ունեցած  իր ելույթում նախագահ Բարաք Օբաման մեջբերել էր  Պողոս առաքյալի խոսքերը. << Որովհետև Աստված չտվեց մեզ  երկչոտության հոգի, այլ զորության, սիրո և զգաստության >> (2-րդ Տիմոթեոս 1:7): Նախագահը  ասել էր. << Իմ հավատքը ինձ ասում է, որ չպետք է վախենալ մահից, որովհետև Հիսուսին ընդունելը  մաքրում է մեղքերից և հավիտենական կյանք խոստանում: Հավատքը հզոր միջոց է վախի դեմ: Աստված հավատացյալներին տվել է իշխանություն, սեր, զգաստ միտք, որոնք անհրաժեշտ են ցանկացած վախ  հաղթահարելու համար:  Ներկա անհանգիստ ժամանակներում Հիսուսը մեզ հետ է, զորացնում է մեր միտքը, մաքրում մեր սրտերը>>:   Ավանդաբար աղոթքի նախաճաշին ներկա են գտնվում ավելի քան երեք հազար հյուրեր` քաղաքական գործիչներ,  կրոնական հարանվանությունների առաջնորդներ, հսարակական, մշակութային գործիչներ մոտ 100 երկրներից:

By | 2016-02-08T13:21:51+00:00 February 8th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն