Դեկտեմբերի 9-ին  Կրեմլում  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը հանդիպել է Ռուսաստանի Գլխավոր Րաբբի  Բերլ Լազարի  և Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության  նախագահ Ալեքսանդր Բորոդայի հետ:  Նախագահը  Ռուսաստանի հրեաներին շնորհավորել էր  Խանուկա տոնի կապակցությամբ:<< Խանուկան  պայծառ  տոն է: Դա ոչ միայն  նորացման և լույսի տոն է, այլ նաև հրեա ժողովրդի  խիզախության>>-նշել էր Վ. Պուտինը: Նա հրեա ժողովրդին մաղթել էր բարգավաճում և ամենայն բարիք:<<Հուսով եմ, որ բոլոր երազանքները և ծրագրերը կիրականանան>>-նշել էր Ռուսաստանի նախագահը: Բերլ Լազարը  ասել էր, որ  Ռուսաստանում հրեաները անվտանգության մեջ են և իրենց  շատ հարմարավետ են զգում: Գլխավոր Րաբբին  երկրի նախագահին պատմել էր  երկու նոր  սինագոգերի  բացման մասին: