Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը   հանդիպել էր Հրեական համաշխարհային կոնգրեսի  ղեկավար Ռոնալդ Լաուդերի հետ: << Ռուսաստանի հրեական կազմակերպությունները  մեծ ավանդ ունեն  երկրի ներքաղաքական կյանքի կայունացման  գործում, ինչի համար շատ շնորհակալ ենք>>-ասել էր  Վլադիմիր Պուտինը: Նա նշել էր, որ  Ռուսաստանի կառավարությունը  կանոնավոր և սերտ կապերի մեջ է  Ռուսաստանի,  ինչպես նաև  եվրոպական  հրեական կազմակերպությունների հետ: Նախագահի խոսքով  հրեականությունը Ռուսաստանի  ավանդական կրոններից է և աջակցություն է ստանում կառավարության կողմից:  Վլադիմիր Պուտինը  իր զրուցակցին շնորհավորել էր  առաջիկա հրեական Զատկի տոնի առիթով: Ռոնալդ Լաուդերն էլ իր հերթին  նշել էր, որ Ռուսաստանում  հակահրեականության մակարդակը   շատ ցածր է, մինչդեռ Եվրոպայում  հակահրեական  տրամադրությունները  շարունակում են  մեծանալ և տարածվել: Հրեական համաշխարհային կոնգրեսի  ղեկավարը նախագահին շնորհակալություն էր հայտնել  հրեական համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և աջակցության համար: