Վ. Պուտին. Իսլամական պետության գործունեությունը գլոբալ բնույթ է կրում

//Վ. Պուտին. Իսլամական պետության գործունեությունը գլոբալ բնույթ է կրում

Վ. Պուտին. Իսլամական պետության գործունեությունը գլոբալ բնույթ է կրում

<<Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությունը ձեռք է բերում գլոբալ բնույթ:  Որոշակի ուժեր օգտագործում են  այդ խմբավորմանը  Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու համար: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցի ժամանակ: <<Խմբավորման գրոհայինները  նպատակադրվել են  խալիֆայություն ստեղծել  Պորտուգալիայից մինչև Պակիստան: Նրանք արդեն  հավակնում են  իսլամական սրբավայրերին` Մեքքային և Մեդինային: Իսլամիստների  գործունեությունը իրենց  կողմից վերահսկվող տարածքների սահմաններից արդեն շատ հեռու է տարածվել>>-ասել էր նախագահը: Նրա խոսքով  Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ  պայքարում է միայն  սիրիական բանակը, ուստի միջազգային հանրությունը պետք է աջակցի  Ասադի բանակին: Վ.Պուտինը նշել էր նաև, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ստեղծված կոալիցիան  իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում  աննշան հարվածներ է հասցնում, որոնք  ամբողջովին անօգուտ են  և այդ հարցին լուծում չեն տալիս:

By | 2015-09-30T14:35:47+00:00 September 30th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն