Մոսկվայում  Եվրոպայի ամենախոշոր մզկիթի բացման արարողության ժամանակ  ելույթ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը: Նա անդրադարձել էր << Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությանը: <<Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, որտեղ այսպես կոչված <<Իսլամական պետության>>  ահաբեկիչները   վարկաբեկում են իսլամը, ատելություն տարածում, սպանում մարդկանց, որոնց թվում հոգևորականների, բարբարոսաբար ոչնչացնում են համաշխարհային մշակույթի հուշարձանները>>-հայտարարել էր Վ. Պուտինը:Նրա խոսքով  այդ խմբավորման գաղափարախոսությունը կառուցված է իսլամի բացահայտ խեղաթյուրման, ստի վրա: << Նրանք փորձում են հետևորդներ հավաքագրել նաև  մեր երկրում, սակայն Ռուսաստանի մուսուլման  առաջնորդները` օգտագործելով իրենց  հեղինակությունը  դիմակայում են  ծայրահեղական քարոզչությանը>>-նշել էր Ռուսաստանի նախագահը: Ելույթում Վ. Պուտինը իր հարգանքն էր հայտնել երկրի մուսուլման առաջնորդներին`շեշտելով նրանց ունեցած դերը  ազգերի միջև համաձայնության ամրապնդման գործում:<<Մուսուլմանները` նախ և առաջ նրանց հոգևոր առաջնորդները մեծ դեր ունեն նաև միջկրոնական համաձայնության  գործում: Նրանց կողմից արմատականության ցանկացած դրսևորման  մերժումը և դատապարտումը ծանրակշիռ ավանդ է  ազգայնականության և կրոնական ծայրահեղականության դեմ մղվող պայքարում>>-հավելել էր Վ.Պուտինը: Նրա կարծիքով  այդ ուղղությամբ տարվող աշխատանքները հատկապես  կարևոր են այսօր, քանի որ փորձեր են արվում  կրոնական զգացմունքները օգտագործել քաղաքական շահերի համար: