Ուղղափառ եկեղեցիների    առաջնորդների  ժողովը կայանալու է 2016թվականի  հունիսի 19-ին Կրետե կղզում: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել  ժողովի նախապատրաստական աշխատանքներին   նվիրված Շվեյցարիայում կայացած  հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը ասել էր. << Ժողովը չի  կայանա  Ստամբուլում: Մեր եկեղեցու դիրքորոշումը հարգել են և ընդունել: Ժողովը Կրետե կղզում անցկացնելու առաջարկությամբ հանդես է եկել  Կոստանդնուպոլսի Պատրիարքը>>:  Նշենք, որ ուղղափառ  եկեղեցիների ընդհանրական  ժողով չի կայացել արդեն  ավելի քան հազար տարի:  2014 թվականին որոշում էր ընդունվել հանդիպումը անցկացնել Ստամբուլում, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվելու պատճառով Ռուս ուղղափառ եկեղեցին հրաժարվել էր  մասնակցել ժողովին, եթե այն կայանար Ստամբուլում: