Թուրքիայում ոչնչացրել են իսլամիստ գրոհայիններ պատրաստող ուսումնական ճամբարը

Գլխավոր/Նորություններ/Թուրքիայում ոչնչացրել են իսլամիստ գրոհայիններ պատրաստող ուսումնական ճամբարը
  • Թուրքիայում ոչնչացրել են իսլամիստ գրոհայիններ պատրաստող ուսումնական ճամբարը

Թուրքիայում ոչնչացրել են իսլամիստ գրոհայիններ պատրաստող ուսումնական ճամբարը

Թուրքական Hurriyet թերթի տեղեկացմամբ`  Ստամբուլում  ոստիկանությունը ոչնչացրել է ուսումնական ճամբարը, որտեղ << Իսլամական պետություն>> խմբավորման գործակալները   Ուզբեկստանից և Տաջիկստանից եկած պատանիներին  պատրաստում էին  կռվելու   իսլամիստների շարքերում: Այդ ճամբարը գտնվում էր Ստամբուլի  ասիացիներով բնակեցված Պենդիկե թաղամասում: Թերթի համաձայն` Ստամբուլի ոստիկանության  հակաահաբեկչական բաժինը  հատուկ գործողություններ էր իրականացրել, որի արդյունքում  ձերբակալել են Ուզբեկստանի և Տաջիկստանի 53 քաղաքացիների, որոնցից 24-ը  մինչև 18տարեկան պատանիներ են: Նրանց  արմատական իսլամ և պատերազմելու  հմտություններ էին սովորեցնում: Ձերբակալվածները  պատրաստվում էին մեկնել Իրաք և Սիրիա  իսլամիստ գրոհայիններին միանալու համար:  Ոստիկանության տվյալներով Պենդիկե թաղամասում ուզբեկները և տաջիկները  նկուղները վարձակալությամբ տալիս են <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամներին,  ովքեր այդ նկուղները վերածում  են իսլամիստ գրոհայիններ պատրաստելու վարժական   ճամբարների: