Թուրքիայում նվազում է քրիստոնեական դպրոցների թիվը

//Թուրքիայում նվազում է քրիստոնեական դպրոցների թիվը

Թուրքիայում նվազում է քրիստոնեական դպրոցների թիվը

 

Ընթացիկ ուսումնական  տարում  Թուրքիայում ավելի քան 24 քրիստոնեական դպրոցներ հայտնվել են փակվելու վտանգի առջև: Պատճառն այն է, որ երկրի գործող օրենքները սահմանափակում են այդ դպրոցներում  աշակերտների ընդունելությունը:Եթե սահմանված թվից ավելի շատ աշակերտներ են ընդունում, ապա կրճատվում է  դպրոցին տրվող պետական ֆինանսավորումը: Այս կապակցությամբ առաջինը իր ձայնը  բարձրացրել է  փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող խմբի համակարգող, փաստաբան Նուրքան Կայան:Նա կոչ է արել միաբանվել և պայքարել  խտրական օրենքի դեմ, որը սահմանափակում է փոքրամասնություններին պատկանող դպրոցների իրավունքները:Նշենք, որ  ուսումնական այս տարվա սկզբում  քրիստոնեական տարբեր համայնքներին պատկանող 55 դպրոցներ որոշակի ֆինանսական աջակցություն  են ստացել  պետությունից: Այդ դպրոցներից  36-ը պատկանում է հայկական համայնքին, 18-ը` հույն ուղղափառ համայնքին:

By | 2015-10-08T13:50:06+00:00 October 8th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն