AgionOros կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի Հանրապետական-ժողովրդական   ընդդիմադիր խոշոր կուսակցության անդամ, Իզմիր քաղաքից Թուրքիայի խորհրդարանի կին  պատգամավոր  Սելին Սայե Բոկեն  քրիստոնեություն է ընդունել: Թուրքական լրատվամիջոցներին տված հարցարզույցում  << դուք քրիստոնյա եք>>  հարցին պատասխանել էր, որ  իրոք ընդունել է քրիստոնեություն և ուղղափառ քրիստոնյա է: Սելինը ծագումով  Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ շրջանից է, որի բնակչության մեծ մասը  ուղղափառ արաբալեզու քրիստոնյաներ են, ովքեր  թուրքական կառավարության ճնշումների և հալածանքների  պատճառով  ստիպված են թաքցնել  իրենց կրոնական պատկանելությունը: Սելին Սայե Բոկեն մկրտվել է  Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքի Անտիոքի Ուղղափառ եկեղեցուն պատկանող տաճարում: Սելինը չի վախենում հրապարակավ դավանել իր հավատքը, չնայած բազմաթիվ քննադատություններին և բացասական արձագանքներին: