Reuters-ի համաձայն`ավելի քան 10 ամիս անց  Թուրքիան իր դեսպանին վերադարձրել է Վատիկան: Այն բանից հետո, երբ   նախորդ տարվա ապրիլին Հռոմի Պապը  Օսմանյան  Թուրքիայում  հայերի  զանգվածային սպանությունները ճանաչել էր որպես ցեղասպանություն, թուրքական կառավարությունը բողոքել էր և  ետ էր կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության  ներկայացուցիչ Թանջու Բիլջիկի խոսքով  դեսպանին վերադարձնելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ   Վատիկանը հավանություն է տվել  պատմական արխիվները բացելու Թուրքիայի պատրաստակամությանը: Թուրքիայի  կառավարությունը որոշել է նաև ստեղծել  գիտնականների համատեղ հանձնաժողով, որը  կուսումնասիրի 1915թվականի  դեպքերը: