Թուրք հնագետների խումբը մտադիր է ուսումնասիրել Մարմարե ծովի հատակին գտնվող Վորդոնիս  կղզին, որը Ստամբուլի առափնյա շրջանից մոտ 700 մետր հեռավորության վրա է: Այդ կղզում գտնվում են  Կոստանդնուպոլսի պատրիարք, լուսավորիչ Ֆոտի Մեծի կողմից  կառուցված ուղղափառ տաճարի  ավերակները: Տաճարը կառուցվել էր 1200 տարի առաջ, սակայն 1010 թվականի երկրաշարժի պատճառով կղզու հետ միասին սուզվել էր ջրի տակ: Վորդոնիսի կղզին հայտնաբերել են  բյուզանդական հին քարտեզները ուսումնասիրելիս:  Նախորդ տարի  հետազոտողներին  հաջողվել էր առաջին անգամ լուսանկարել  կղզին: Գիտնականները ակնկալում են, որ կատարվելիք  ուսումնասիրությունների արդյունքները թույլ կտան  կղզին ներառել   ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: