Թունիսի դատարանը 21տարվա բանտարկության է դատապարտել  Սիրիայից վերադարձած իսլամիստ գրոհայինին: Նրան մեղադրել են  << Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորմանը միանալու և նրա շարքերում ռազմական գործողությունների մասնակցելու համար: Թունիսի «Online» էլեկտրոնային թերթի տեղեկացմամբ` դատապարտված երիտասարդը  մեկնել էր Սիրիա,  միացել իսլամիստներին, զինված պատրաստություն էր անցել իսլամիստների ճամբարում և մի քանի ամիս  մասնակցել էր ռազմական գործողություններին, որից հետո վերադարձել էր հայրենիք`Թունիս և կալանավորվել: