Տորոնտոյի քրիստոնյաներին թույլատրվել է երաժշտական փառատոն անցկացնել

//Տորոնտոյի քրիստոնյաներին թույլատրվել է երաժշտական փառատոն անցկացնել

Տորոնտոյի քրիստոնյաներին թույլատրվել է երաժշտական փառատոն անցկացնել

Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները  քրիստոնյաներին  թույլատրել են  անցկացնել  ամենամյա երաժշտական փառատոնը, որը սովորաբար կայանում է  օգոստոսին: Նշենք, որ  <<Ազգի ձայնը>> քրիստոնեական կազմակերպությունը վերջին 5 տարիներին  երաժշտական փառատոն է անցկացնում  քաղաքի կենտրոնական  հրապարակում: Նախորդ տարի փառատոնը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին , որից հետո քաղաքապետարանը արգելել էր երաժշտական այդ միջոցառումը: Քաղաքապետարանի  կարծիքով   փառատոնը քրիստոնեություն է քարոզում, ինչը  հակասում է Տորոնտոյի  իշխանությունների քաղաքականությանը: Այս որոշումը առաջացրել էր  քրիստոնյաների բողոքը: Նրանք  բողոքի բազմաթիվ ակցիաներ էին կազմակերպել  քաղաքի փողոցներում: Սահմանադրական  ազատությունների հարցերով   արդարադատության կենտրոնը  պաշտպանել էր քրիստոնյաներին  և Տորոնտոյի քաղաքապետարանին  տեղեկացրել  դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին, քանի որ քաղաքապետարանի որոշումը  ուղղակիորեն խախտում է  խոսքի և հավատքի ազատությունը:  Դրանից հետո կողմերին ներկայացնող փաստաբանները մշակեցին << փոխըմբռնման >> վերաբերյալ փաստաթուղթ, համաձայն որի  փառատոնի մասնակիցները կարող են կատարել ցանկացած երգ, կարող են աղոթել բեմից, Աստվածաշունչ կարդալ, վկայություններ  անել: Փառատոնի կազմակերպիչներին թույլատրվում է  միջոցառման օրերին աղոթքի  վրան  կանգնեցնել, գովազդային նյութեր տարածել: << Սա բոլոր քրիստոնյաների հաղթանակն է: Պաշտպանեցինք  մեր իրավունքները և կարող ենք հրապարակավ  հռչակել Հիսուսի անունը >>-ասել էր <<Ազգի ձայնը>> կազմակերպության նախագահ Պետեր Ռուպարելիան:

By | 2016-02-10T13:09:59+00:00 February 10th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն