LifeSiteNews-ի տեղեկացմամբ`Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները <<Voices of the Nations>> քրիստոնեական կազմակերպությանը արգելել են 2016 թվականի օգոստոսին քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացնել ամենամյա երաժշտական փառատոնը: <<Voices of the Nations>> կազմակերպությունը արդեն 5 տարի կազմակերպում է այդ փառատոնը: Վերջինը կայացել է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Տորոնտոյի քաղաքապետարանը փառատոնի ժամանակ հնչող Հիսուս Քրիստոսին փառաբանող երգերը դիտարկում է որպես հոգեորսություն, ինչը հակասում է քաղաքային իշխանությունների քաղաքականությանը: <<Եթե դուք փառաբանում եք Քրիստոսին, ապա դա հոգեորսություն է, դա մեծ խնդիր է: Անընդունելի է մեզ համար >>-հայտարարել էր քաղաքապետարանի պաշտոնյա Նաթալի Բելմանը: <<Voices of the Nations>> կազմակերպության նախագահ Պետեր Ռուպարելիան LifeSiteNewsն տված հարցազրույցում իր զայրույթն էր արտահայտել այդ որոշման վերաբերյալ և հայտարարել, որ պայքարելու է փառատոնի անցկացման համար: Ռուպարելիան կազմակերպության մյուս անդամների հետ միասին Տորոնտոյի քաղաքապետարան են ներկայացրել որոշման դեմ բողոքի հանրագիր, որը ստորագրել է ավելի քան 30 հազար մարդ; Հանրագրի հետ միասին ներկայացրել են Սահմանադրական ազատության արդարադատության կենտրոնի նամակը, որում ասված է.<<Այդ որոշումը ուղղակիորեն խախտում է խոսքի և կրոնի ազատությունները, որոնք երաշխավորված են Կանադայի սահմանադրությամբ: Անհրաժեշտ է անմիջապես չեղյալ համարել որոշումը>>: Եթե քաղաքապետարանը չփոխի որոշումը, ապա քրիստոնյաները մտադիր են դատարան դիմել: