Տիրանայում կոնֆերանս է անցկացվել 300կրոնական առաջնորդների մասնակցությամբ

//Տիրանայում կոնֆերանս է անցկացվել 300կրոնական առաջնորդների մասնակցությամբ

Տիրանայում կոնֆերանս է անցկացվել 300կրոնական առաջնորդների մասնակցությամբ

Սեպտեմբերի 6-8-ին  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում  անցկացվել է  կոնֆերանս, որին մասնակցել էին ավելի քան 300 կրոնական առաջնորդներ ամբողջ աշխարհից: Կոնֆերանսը կազմակերպել էր <<Սուրբ Էգիդայի>> կաթոլիկ համայնքը: Համայնքի նախագահ Մարկո Իմպալյացիոյի խոսքով  կոնֆերանսը շատ արդյունավետ  էր: Հանդիպման ժամանակ քննարկվել էին բազմաթիվ հարցեր, այդ թվում գաղթականների հետ կապված ճգնաժամի, Սիրիայի իրավիճակի և այլ հարցեր: <<Խաղաղությունը միշտ  հնարավոր է >>-հայտարարել էին կոնֆերանսի մասնակից առաջնորդները: Իմպալյացիոն լավատեսորեն է տրամադրված  Եվրամիության երկրներում փախստականներին ապաստանելու  հեռանկարների վերաբերյալ: Նա նշել էր, որ շատ եվրոպացիներ  իրենց պատրաստակամությունն են հայտնել  օգնելու ողբերգական իրավիճակում հայտնված հազարավոր փախստականների: <<Եվրոպան փոխվում է: Նա ցուցաբերում է իրեն, որպես  իրավունքի և համերաշխության  մայրցամաք>>-համոզված է  Մարկո Իմպալյացիոն:

By | 2015-09-10T13:27:44+00:00 September 10th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն