Ամերիկյան  Թենեսի նահանգի օրենսդրական  ժողովը`սենատը  Աստվածաշունչը հռչակել է  նահանգի պաշտոնական գիրք: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Օրինագծի օգտին քվեարկել են 19 սենատորներ, դեմ` 8-ը: Օրինագծի հաստատմանը հատկապես դեմ էր հանդես եկել  նահանգի գլխավոր դատախազը: Նրա խոսքով այդ օրենքը  հակասում է երկրի Սահմանադրությանը, համաձայն որի օրենքով  արգելվում է նախապատվություն տալ որևէ    կրոնական կազմակերպության: Իսկ օրինագծի կողմնակիցների կարծիքով այս կերպ  կշեշտվի  ոչ միայն Աստվածաշնչի  կրոնական  կարևորությունը, այլ նաև Աստվածաշնչի    ներդրումը նահանգի  պատմական և մշակութային կյանքում: Այժմ օրինագիծը  ուղարկվել է   նահանգապետի հաստատմանը: Նա օրենքի նախագծի կողմնակիցը չէ, սակայն  դեռևս հայտնի չէ  արդյո՞ք կօգտվի վետո սահմանելու իր իրավունքից: