Daily Mail –ի համաձայն Մեծ Բրիտանիայում 68 տարեկան   քրիստոնյա Ռոուզ Ուայթը  Մանչեստրի  մուսուլմանական դպրոցի տնօրենին նամակ էր ուղարկել, որում կոչ էր արել  աշակերտուհիներին չստիպել  մուսուլմանական հանդերձներ կրել և առաջարկել էր  քրիստոնեություն ընդունել, քանի որ  իսլամը  երկրպագում է սատանային:  Դպրոցի տնօրենը նամակը ստանալուց հետո դիմում էր ներկայացրել ոստիկանություն: Իր հերթին էլ Ռոուզ Ուայթը  հայտարարել էր, որ ոչնչում մեղավոր չի և իր կրոնական պարտքն է համարում  կոչ անել  մուսուլմաններին քրիստոնեություն ընդունելու: Արդյունքում դատարանը   քրիստոնյա այս կնոջը դատապարտել է  100 ժամ հասարակական աշխատանք կատարելու: