Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար  մրցամարտում հաղթել է   Վլադիմիր Կլիչկոյին: Նա հայտարարել է, որ Աստված է օգնել իրեն հաղթելու մարտում: Այդ մրցամարտից հետո  27-ամյա Թայսոնը գերծանր քաշային կարգում  չեմպիոն է դարձել  WBA, IBF, WBO, IBO  տարբերակներով: Նա  վերջ դրեց  ուկրաինացի բռնցքամարտիկ Կլիչկոյի տաս տարի տևած   բացարձակ չեմպիոնությանը և վերցրեց նրա  չեմպիոնի բոլոր գոտիները: Մրցամարտից հետո Ֆյուրին փառաբանել էր Աստծուն և հայտարարել.<< Ես այս մարտը հաղթեցի իմ Տիրոջ, իմ Փրկչի  զորությամբ: Նա տվեց ինձ այս հաղթանակը: Շնորհակալ եմ Քեզ  Հիսուս>>-ասել էր բռնցքամարտիկը:  Այս խոսքերը լսել էին  միլիոնավոր հեռուստադիտողները և մրցամարտի  ներկաները  : Նշենք, որ Թայսոն Ֆյուրին մշտապես դեմ է հանդես եկել և քննադատել է  հասարակության մեջ  Աստծուն դեմ արժեքների  օրինականացմանը: