Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել է, որ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը   ահաբեկիչների հարձակումների համար թիվ 1 թիրախն է: Դեսպանատան հայտարարության մեջ ասված է.<<Ահաբեկչական խմբավորումները  կարող են  կիրառել  Փարիզի ահաբեկչության նույն մեթոդները: Իտալիայի իշխանությունները տեղյակ են այդ սպառնալիքներին>>: Ահաբեկիչների համար հնարավոր թիրախ հանդիսացող  օբյեկտների ցուցակում անվտանգության ամերիկացի փորձագետները մտցրել են նաև Միլանի << Լա Սկալա>> օպերային թատրոնը: Բացի դա վտանգավոր են  համարվում Հռոմի և Միլանի  քրիստոնեական տաճարները, սինագոգերը, ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները: ԱՄՆ-ի դեսպանատունը  Իտալիայում գտնվող  ամերիկացիներին կոչ է արել  զգոն լինել: