Սուրբ Պետրոսի հրապարակում Պ. Դոմինգոն  երգելով է ողջունել Պապին

//Սուրբ Պետրոսի հրապարակում Պ. Դոմինգոն  երգելով է ողջունել Պապին

Սուրբ Պետրոսի հրապարակում Պ. Դոմինգոն  երգելով է ողջունել Պապին

  <<L’Osservatore Romano>> թերթի տեղեկացմամբ`Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի  ավանդական  ելույթի  ժամանակ  ներկա  էր   եղել  համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն: Նա երգել էր և ողջունել Ֆրանցիսկ I-ին: <<Ես շատ եմ ցանկանում  գեղեցիկ մի օր երգել Ֆրանցիսկ Պապի համար: Նրա մտքերը շատ հոգեհարազատ են ինձ: Ես երազում եմ ելույթ ունենալ նրա համար, ինչպես  դա արել եմ Պողոս 6-րդ, Հովհաննես Պողոս 2-րդ և Բենեդիկտոս 16-րդ Պապերի համար>>-թերթին տված հարցազրույցում նշել էր  հայտնի երգիչը:  75-ամյա Դոմինգոն հրապարակ էր եկել կնոջ, երեխաների և թոռների հետ միասին:<<Մենք վաղուց ցանկանում էինք  ամբողջ ընտանիքով  հավաքվել և ներկա գտնվել Պապի քարոզին, շփվել նրա հետ>>-ասել էր Պլասիդո Դոմինգոն:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն