Սուրբ Ծննդյան տոնին նվիրված նոր երաժշտական ալբոմ է թողարկվել

//Սուրբ Ծննդյան տոնին նվիրված նոր երաժշտական ալբոմ է թողարկվել

Հայտնի քրիստոնյա երաժիշտ, կատարող, կոմպոզիտոր և փառաբանության առաջնորդ Քրիս Թոմլինը թողարկել է նոր ալբոմ, որը նվիրված է Սուրբ Ծննդյան տոնին և կոչվում է <<Adore>>: Christian Today-ին տված հարցարզույցում երաժիշտը պատմել էր, որ իր 10 ալբոմներից ամենաշատը սիրում է առաջին, դարձյալ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ալբոմը, որը ձայնագրել է 6 տարի առաջ: Առաջին ալբոմը և նոր ալբոմը ձայնագրել են Նեշվիլլի նույն` հինավուրց եկեղեցում, 300 մարդու մասնակցությամբ: << Մեր օրերում Սուրբ Ծնունդը շատ է առևտրականացված: Մարդիկ տոն են կազմակերպում` չմտածելով այդ տոնի իմաստի մասին>>-ասել էր Քրիս Թոմլինը:Նա հույս էր հայտնել, որ նոր ալբոմը կօգնի մարդկանց նորովի նայելու Սուրբ Ծննդյան տոնին: <<Եկեք և տեղեկացեք, թե մեզ համար ինչ է արել Հիսուսը: Ալբոմի բոլոր երգերը այդ մասին են պատմում>>-նշել էր երգիչը:

By |2015-11-11T13:40:46+00:00November 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

four × three =