The Christian Post-ի համաձայն Տեխասի քրիստոնեական մանկատան մոտ Սուրբ Ծննդյան  տոնի առիթով  դրված մանուկ Հիսուսի արձանի տակ,  որպես զոհաբերություն անհայտ անձը դրել  էր  50  հազար  ամերիկյան  դոլարի չեկ: Մանկատան տնօրեն Դարեն Չեքը թերթին տված հարցազրույցում պատմել էր.<<Առավոտյան մեզ զանգահարեց մի տղամարդ և խորհուրդ տվեց նայել մսուրի դեկորացիան, որտեղ պառկած է մանուկ   Հիսուսը:  Մենք  այնտեղ  ծրար գտանք, որի մեջ կար 50 հազար դոլարի չեկ>> :Տնօրենի խոսքով այդ զոհաբերությունը  շատ էր ուրախացրել մանկատան սաներին և աշխատակազմին: << Այս զոհաբերությունը վկայում է, որ մարդիկ հավատում են մեզ և աջակցում մեր աշխատանքին, իսկ դա մեզ ավելի է ոգևորում: Ոգևորվել է նաև երեխաները, որովհետև նրանք  ևս զոհաբերություններ են կատարում տարբեր առիթներով>>-ասել էր Դարեն Չեքը: