Դեկտեմբերի 3-ից մինչև հունվարի 5-ը Ռուսաստանում անցկացվում է <<Ուրախություն պարգևիր Ծննդյան  տոնի առիթով >> բարեգործական ակցիան, որի ժամանակ  յուրաքանչյուր ցանկացող  կարող է նվերներ տալ <<Գթասրտություն>> ծառայության խնամքի տակ գտնվողներին և այլ կարիքավորներին  Ռուսաստանի ամբողջ տարածքում: Բարեգործական այս ակցիայի  ընթացքում հավաքված  նվերները  փոխանցելու են ծանր հիվանդ, որբ , հաշմանդամ   երեխաներին, բազմազավակ  ընտանիքներին,  միայնակ տարեցներին,  անօթևաններին:  Այս մասին տեղեկացրել է  Ռուս եկեղեցու Սինոդի  մամուլի ծառայությունը: Նվերների ընդունման կետերը  գործելու են Ռուսաստանի 12 քաղաքներում:  Ակցիայի կազմակերպիչները  հուսով են  միայն Մոսկվայում  հավաքել ավելի քան 40 հազար նվերներ:  Հունվարի 6-ին և  7-ին կամավորները գթասրտության քույրերի և քահանաների   հետ   կայցելեն   ընտանիքներ,  մանկատներ, հիվանդանոցներ, ինտերնատներ, շնորհավորելու Սուրբ Ծննդյան տոնի առիթով և նվերներ տալու: Նշենք, որ<< Ուրախություն պարգևիր Ծննդյան  տոնի առիթով >> բարեգործական ակցիան 2011թվականից իրականացնում է <<Գթասրտություն>> ծառայությունը: Ավանդաբար  ակցիային մասնակցում են տասնյակ հազար կամավորներ ամբողջ երկրում:  <<Գթասրտություն>> ծառայությունը Ռուսաստանի խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է, որը իրականացնում է սոցիալական 25 նախագծեր`օգնելու  տարբեր կատեգորիաների կարիքավորներին`ներառյալ  որբ երեխաներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին , անօթևաններին և այլն: