Ստավրոպոլի միտրոպոլիտը քահանաներին կոչ է անում երեխաներ որդեգրել

Գլխավոր/Նորություններ/Ստավրոպոլի միտրոպոլիտը քահանաներին կոչ է անում երեխաներ որդեգրել
  • Ստավրոպոլի միտրոպոլիտը քահանաներին կոչ է անում երեխաներ որդեգրել

Ստավրոպոլի միտրոպոլիտ Կիրիլ Պոկրովսկին  հոգևորականներին կոչ է արել մտածել  որբ երեխաներ որդեգրելու ուղղությամբ, որպեսզի այդ կերպ  օրինակ ծառայեն  մյուսների համար: Այս մասին տեղեկացնում է Ստավորոպոլի եկեղեցին: << Ցանկանում եմ  հոգևորականներին  կոչ անել մտածել  երեխաներ որդեգրելու հնարավորության մասին: Մենք հաճախ ենք խոսում  որբության  խնդրի մասին տարբեր համաժողովներում և կոնֆերանսներում: Շատ լավ կլինի, եթե քահանաներիցս  գոնե մի քանիսը երեխաներ որդեգրենք և օրինակ ծառայենք>>-հայտարարել էր  միտրոպոլիտը թեմական  ժողովի ժամանակ: Միտրոպոլիտ Կիրիլ Պոկրովսկին  շնորհակալություն էր հայտնել  քահանա Դիմիտրի Գիչկոյին, ով  որդեգրել է երկու փոքր  աղջիկների: