<<Associated Press>> -ի տեղեկացմամբ` Սոմալիի կառավարությունը արգելել է տոնել Սուրբ Ծնունդը և Ամանորը: <<Սուրբծննդյան և ամանորյա  տոնակատարությունները  հակասում են իսլամական մշակույթին: Ընդհանրապես այդ տոների հետ կապված ոչ մի  միջոցառումներ չպետք է անցկացվեն>>-հայտարարել էր երկրի կրոնի հարցերով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Իսկ հոգևորականության շրջանում այն կարծիքն է տարածված, որ  ոչ մուսուլմանական տոնակատարությունները կարող են  սադրել << Աշ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումներ: Նշենք, որ << Աշ Շաբաբ>>  խմբավորումը սերտ կապեր է պահպանում միջազգային ահաբեկչական Ալ Քաիդա կազմակերպության հետ: Այդ խմբավորումը  զինված պայքար է մղում  երկրի  կենտրոնական կառավարության դեմ  և   խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից իրականացվող հումանիտար առաքելությանը: 2008 թվականին ԱՄՆ-ը  <<Աշ Շաբաբ>> -ին  ներառել  է  ահաբեկչական խմբավորումների ցուցակում: