Սիրիայում իսլամիստները շարունակում են ոչնչացնել պատմական կոթողները

//Սիրիայում իսլամիստները շարունակում են ոչնչացնել պատմական կոթողները

Սիրիայում իսլամիստները շարունակում են ոչնչացնել պատմական կոթողները

Տխրահռչակ <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիս Արևելյան Պալմիրա քաղաքում պայթեցրել են հինավուրց սյուները: Այս մասին տեղեկացնում է լիբանանյան առաջատար <<An Nahar>> թերթը: Պայթեցված կոթողների թվի և դարաշրջանի մասին մանրամասներ չեն տեղեկացվում: Նշենք, որ Պալմիրայի  հինավուրց  ավերակները ընդգրկված են   ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Պալմիրան ահաբեկիչների ձեռքն է անցել   ընթացիկ տարվա մայիսին: Նախքան քաղաքը  թողնելը   սիրիական բանակը    տարհանել էր բնակչության մեծ մասին և տեղափոխել էր քաղաքի կենտրոնական թանգարանում պահվող  առավել արժեքավոր  պատմական իրերը:

By | 2015-10-27T14:40:38+00:00 October 27th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն