Սիրիայում իսլամիստները արգելել են նշել  Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը

//Սիրիայում իսլամիստները արգելել են նշել  Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը

Սիրիայում իսլամիստները արգելել են նշել  Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը

 

<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայում  բռնազավթած տարածքներում արգելել են նշել Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը: << Նրանք իրենց ահաբեկչական գործունեությունը զարդարել են  իսլամի հանդերձով, սակայն ավազակություն են  կատարում: Ավերելով Սիրիան, նրանք ոչնչացնում են նաև իսլամը: Իսլամիստները ապագա չունեն>>-ասել էր  Սիրիայի իսլամի հարցերով նախարար Սաթար Ասաեդը: Դեկտեմբերի 23-ին մուսուլմանական աշխարհը նշում է Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը` Մավլիդ ան Նաբին: Այս տարի Սիրիայում տոնը նշում են կառավարական բանակի կողմից վերահսկվող տարածքներում: Պատերազմի պատճառով  մայրաքաղաք Դամասկոսում հրաժարվել են  ճոխ տոնակատարությունից, սահմանափակվել են  միայն կրոնական արարողություններով: Սիրիայի նախագահ Բաշար  Ասադը և նրա ընտանիքը տոնի առիթով  այցելել են մզկիթ, իսկ նախօրեի երեկոյան Դամասկոսի Ալ Ակրամ մզկիթում Բաշար Ասադը և Սիրիայի կառավարության անդամները մասնակցել էին երկրում խաղաղության հաստատման համար միաբան աղոթքին: Ի դեպ դեկտեմբերի 20-ին, Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին Սիրիայի նախագահը կնոջ հետ այցելել էր Դամասկոսի Էլ Կուսուր թաղամասում  գտնվող Մարիամ Աստվածածնի տաճարը և  հանդիպել    քրիստոնյա համայնքի հետ, հետաքրքրվել էին  տոնի նախապատրաստությամբ:  

By | 2015-12-23T14:10:13+00:00 December 23rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն