Սիրիայում << Իսլամական պետություն>> և <<Ան նուսրայի ճակատ>> իսլամական ահաբեկչական խմբավորումների նախկին գրոհայինները  զանգավածաբար իրենց զենքերն են հանձնում: Այդ մարդիկ Սիրիայի քաղաքացիներ են, ովքեր  անցել էին իսլամիստների կողմը, իսկ հիմա  որոշել են վերադառնալ խաղաղ կյանքի: Քենեքեր քաղաքում <<Ան նուսրայի ճակատ>>խմբավորման  (սա Ալ Քաիդայի ճյուղն է Սիրիայում ) ավելի քան 500 գրոհայիններ կամավոր հանձնել են զենքերը Սիրիայի բանակին: Այդ գրոհայինների մեծ մասը մինչև 18 տարեկան երիտասարդներ են: Նրանք գրավոր խոստացել են, որ  այլևս չեն աջակցելու ահաբեկիչներին և զենք չեն կիրառելու սիրիական բանակի դեմ: Զանգավածաբար զենք են հանձնում նաև  Սիրիայի այդ տարածաշրջանի տասնյակ գյուղերում: Նախկին այդ գրոհայինների խոսքով` նրանցից ոմանց իսլամիստները գրավել են  գումար առաջարկելով, մյուսներին զենքով են ստիպել: Նրանց  մարզում էին Սաուդյան Արաբիայում գտնվող ճամբարում, իսկ հրահանգիչները ամերիկացիներ էին: Նշենք, որ ներկայումս Սիրիայի ռազմաճակատներում  իրավիճակը զգալիորեն փոխվել է: Բաշար Ասադին հավատարիմ բանակային ստորաբաժանումները դանդաղորեն, սակայն նպատակաուղղված  իսլամիստներից ազատագրում են  բնակավայրերը: Մարդիկ արդեն հասկացել են, որ մասնակցում են արտաքին  ուժերի կողմից հրահրված պատերազմին: Բնակիչներից շատերը մտադիր են միանալ աշխարհազորային խմբերին  և վրեժ լուծել  իսլամիստներից: