Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն

//Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն

Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն

Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Ֆուադ Տուալը   ելույթ է ունեցել  Մերձավոր Արևելքում  տեղի ունեցող  բռնարարքների  զոհերին նվիրված  վերջերս Փարիզում կայացած  միջազգային կոնֆերանսում: Նա կոչ էր արել  դադարեցնել զենքի տրամադրումը  Իրաք և Սիրիա: Պատրիարքը  հայտարարել էր, որ այսպես  կոչված  չափավոր ընդդիմություն Սիրիայում գոյություն չունի, որի մասին իրենց ելույթներում խոսել էին  Ֆրանսիայի նախագահը և արտգործնախարարը:<<Պատերազմի ժամանակ չափավոր ապստամբներ չեն լինում, չեն լինում  չափավոր գործողություններ կամ արձագանքներ: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր  հանցագործություններ են կատարում  դատապարտվեն  նրանց հետ միասին, ովքեր այդ հանցագործներին  ուղղորդում են և պաշտպանում>>-ասել էր Տուալը` իր խոսքն ուղղելով Ֆրանսիայի և Հորդանանի արտգործնախարարներին: Շարունակելով` կաթոլիկ պատրիարքը ասել էր. <<Այն մարդիկ,  ովքեր պատասխանատու են նման հրեշավոր պատերազմներ սանձազերծելու համար, թող  գնահատեն հետևանքները>>: Նա նշել էր, որ նման հետևանքներից է  աննախադեպ գաղթը Սիրիայի և Իրաքի հետ սահմանակցող երկրներ: Միայն Հորդանանում ապաստանել են 740 հազար սիրիացի փախստականներ:Պատրիարք Տուալը  խոսել էր Հորդանանի կաթոլիկ  համայնքի  մեծ ներդրման  մասին փախստականներին օգնություն ցուցաբերելու գործում:

By | 2015-09-11T16:27:05+00:00 September 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն