Սիրիայում ազատագրել են իսլամիստների կողմից բանտի վերածված հայկական եկեղեցին

//Սիրիայում ազատագրել են իսլամիստների կողմից բանտի վերածված հայկական եկեղեցին

Քուրդ աշխարհազորային խմբերը հայ կամավորների հետ միասին ազատագրել են  Սիրիայում Թուրքիայի հետ սահմանակից Թել Աբյադ քաղաքը, որում գտնվում է  1924 թվականին կառուցված  Սուրբ Խաչ հայկական եկեղեցին:  Թել Աբյադ քաղաքը  <<Իսլամական պետության>> գրոհայինները գրավել էին անցյալ տարվա հունիսին և դարձրել էին մարտավարական  հենակետ: Իսլամիստ գրոհայինները հայկական եկեղեցին վերածել էին բանտի, որտեղ տանջում և մահապատժի էին ենթարկում տեղի քրիստոնյաներին: Իսլամիստների բռնազավթումից հետո  քաղաքում մնացել էին բնակվելու 10 հայ ընտանիք: Նրանց վկայությամբ գրոհայինները  քանդում էին ազգային և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների տները: Նրանցից շատերին, ովքեր չէին հասցրել հեռանալ քաղաքից  սպանել են:  <<Նրանց գլխատում էին, պղծում էին մեր եկեղեցիները, նույնիսկ քրիստոնյաների տնկած ծառերն էին արմատահան անում: Իսկ երբ  հեռանում էին քաղաքից, խաչը հանեցին և հրկիզեցին եկեղեցին>>- պատմել է ողջ մնացած հայերից մեկը: Ներկայումս եկեղեցին վերադարձվել է հայկական համայնքին: Առաջիկայում սկսելու են  տաճարի վերականգման աշխատանքները:

By | 2015-09-29T13:58:02+00:00 September 29th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

2 + fifteen =