Սիրիայում ազատ է արձակվել առևանգված քահանան

//Սիրիայում ազատ է արձակվել առևանգված քահանան

Սիրիայում ազատ է արձակվել առևանգված քահանան

Սիրիայում ընթացիկ տարվա մայիսին իսլամիստ գրոհայինների  կողմից առևանգված կաթոլիկ քահանա  Ժակ Մուրադին ազատ են արձակել: Այս մասին հայտնել էր << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտո Սիմոնը: Լուրը հաստատել են  Սիրիայի Հոմս քաղաքի պատրիարքությունում: Տեղեկացնենք, որ ժակ Մուրադին  և սարկավագ Բուտրոս Հաննային առևանգել էին դիմակավոր երեք զինված անձինք  Մար Էլիան մենաստանում, որի վանահայրն էր   Ժակ Մուրադը: Հայր  Մուրադը այդ շրջանում և հատկապես Էլ Կարյաթեյն քաղաքում  հայտնի է  իր խաղաղարար և հումանիտար  գործունեությամբ: Քահանան հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում  բոլորին` անկախ կրոնական պատկանելությունից: Իր մենաստանում նա ապաստան էր տվել բազմաթիվ մուսուլմանների: Ժակ Մուրադը   մեծ հարգանք էր վայելում ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մուսուլմանների շրջանում:  Նրան առևանգել էին  Էլ Կարյաթեյն քաղաքը գրաված <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները, որոնք  մեծամասամբ օտարերկրյա վարձկաններ են: Նշենք, որ այդ շրջանում առևանգել են նաև  տասնյակ այլ քրիստոնյաների: Նրանցից  շատերի մասին դեռևս տեղեկություններ չկան: <<Ժակ Մուրադը ազատության մեջ է և շնորհակալական պատարագ է մատուցել  Զեյդալ ավանում>>- հայտնել է Ռոբերտո Սիմոնը: Ամռանը Սիմոնը  այցելել էր Սիրիա և նրա վկայությամբ  իսլամիստ գրոհայինների շրջանում  շատ մեծ է վարձու երիտասարդների թիվը: << Էլ Կարյաթեյն քաղաքում << Իսլամական պետության>> անդամները զբաղվում են  բենզինի առևտրով: Գրոհայինների ղեկավարներից շատերը  աֆղանացիներ են և պակիստանցիներ, ովքեր ծանոթ չեն սիրիական ավանդույթներին: Նրանք ցանկանում են պարտադրել արմատական իսլամը և ոչ մի հարգանք չունեն  Սիրիայի մշակութային ժառանգության հանդեպ>>-ասել էր Ռոբերտո Սիմոնը:

By | 2015-10-12T15:22:02+00:00 October 12th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն