<<Save the Children>> բարեգործական կազմակերպության տվյալներով Սիրիայում  երեխաների համար շատ ծանր պայմաններ են: Ավելի քան 2միլիոն սիրիացի երեխաներ  այս տարի չեն կարողանում դպրոց հաճախել: Սիրիայում դպրոցական շենքերը շատ հաճախ դառնում են ռմբակոծման թիրախներ իսլամիստ գրոհայինների համար: Ավելի քան 4 հազար դպրոցներ  ավերվել են օդուժի հարվածներից,  ականանետային կրակոցներից կամ էլ պայթեցվել են: Ուսումնական այս տարվա սկզբում  ուսումնասիրություններ են կատարվել Սիրիայի բնակչության կրթական մակարդակը պարզելու համար: Արդյունքները ողբալի էին: