Սիրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը ողջունել է Սիրիայում ընթացող պատերազմին Ռուսաստանի  ռազմական միջամտությունը: <<Վերջին չորս ամիսների ընթացքում, երբ ռուսական ռազմական օդուժը սկսել է  հարվածել իսլամիստ գրոհայինների դիրքերին, շատ բան է փոխվել:Այս ողբերգական իրադրության պայմաններում   ռուսական միջամտությունը մեզ հույս է տալիս: Սիրիական բանակին հաջողվել է  ազատագրել իսլամիստների կողմից գրավված  բազմաթիվ քաղաքներ և գյուղեր>>-ասել էր Պատրիարքը իտալական ANSAգործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:  Նա նշել էր, որ սիրիացի քրիստոնյաները շնորհակալ են Ռուսաստանին: Պատրիարքը  իր շնորհակալություն էր հայտնել նաև Ռուս ուղղափառ եկեղեցուն  Սիրիայի հալածվող քրիստոնյաներին աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար: