Սիրիայի քրիստոնյա հովիվը լավատես է ապագայի հանդեպ

//Սիրիայի քրիստոնյա հովիվը լավատես է ապագայի հանդեպ

Սիրիայի քրիստոնյա հովիվը լավատես է ապագայի հանդեպ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի << Միություն>> եկեղեցու հովիվ Էդվարդ Ավաբդեհը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Christian Today-ին տված հարցազրույցում  հայտարարել էր, որ չնայած 5 տարի շարունակվող արյունահեղ պատերազմին և իսլամիստ գրոհայինների դաժանություններին  Եկեղեցին կենդանի է  և  նախկինից ավելի ակտիվ է գործում:<<Այս ճգնաժամի պայմաններում Աստված  դիպչում է մեր սրտերին, մարդիկ խոնարհություն են սովորում  և մենք շնորհակալ ենք Տիրոջը:  Մեծ թվով մարդիկ հավատքի են գալիս>>-ասել էր հովիվը: Նա նշել էր, որ մտադիր չէ հեռանալ Սիրիայից: << Այս դժվարին պայմաններում, կարիքի ժամանակ մենք պետք է  մնանք  և ծառայենք մարդկանց: Ես և կինս պետք ենք մարդկանց, պետք է գտնվենք նրանց կողքին>>-հայտարարել էր հովիվ  Ավաբդեհը: Նրա խոսքով  հալածանքների և կարիքի  պայմաններում եկեղեցին  պետք է ավելի ակտիվ գործի և  մոտենա մարդկանց:  Հովիվ Էդվարդ Ավաբդեհը Սիրիայում համակարգում է ավելի քան 20 եկեղեցիների գործունեությունը: Վերջերս  նոր եկեղեցի է բացվել Հոմս քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրում, որը  պատերազմական գործողությունների կենտրոնում է  և ամբողջովին ավերված է: Սակայն մարդիկ այդ պայմաններում  փառաբանում են Տիրոջը, անձնական հանդիպում ունենում Աստծո հետ: Հովիվը նշել էր, որ չնայած հրետակոծություններին   Դամասկոսի եկեղեցու   կիրակնօրյա ծառայություններին ներկա է  լինում ավելի քան 300 մարդ: Էդվարդ Ավաբդեհը լավատեսորեն է տրամարդված ապագայի նկատմամբ: Նա հուսով է, որ երկիրը կվերականգնվի, իսկ եկեղեցին կօգնի այդ գործում: << Եկեղեցին  կմիավորի մարդկանց, կսովորեցնի ներել, սիրել, ընդունել և հաշտվել: Սա է մեր  եկեղեցու  առաջիկա խնդիրները>>- հայտարարել էր հովիվը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն