Սիրիայի կաթոլիկների առաջնորդը մեղադրել է եվրոպային և ԱՄՆ-ին

//Սիրիայի կաթոլիկների առաջնորդը մեղադրել է եվրոպային և ԱՄՆ-ին

Սիրիայի կաթոլիկների առաջնորդը մեղադրել է եվրոպային և ԱՄՆ-ին

 

Սիրիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Սիրիայում կատարվող դեպքերի համար մեղադրել է Եվրոպային և ԱՄՆ-ին: <<Այն, ինչ որ կատարվում է Սիրիայում` քրիստոնյաների ցեղասպանություն է:Սիրիայի քրիստոնեական համայնքը  Մերձավոր Արևելքի խոշոր համայնքներից մեկն էր, քրիստոնյաները կազմում էին բնակչության 19%-ը, իսկ հիմա նրանց թիվը 5%-ից պակաս է: Քրիստոնյաները զանգվածաբար լքում են այն վայրերը, որտեղ առաջացել է քրիստոնեությունը, իսկ այս երևույթը աղետ է ոչ միայն Սիրիայի և Մերձավոր Արևելքի, այլ նաև  արդի ամբողջ քաղաքակրթության համար>>-հայտարարել էր Պատրիարքը ռուսական <<Огонек>> ամսագրին տված հարցազրույցում:  Նրա խոսքով  Իրաքի նման  Սիրիան էլ զոհաբերում են  աշխարհաքաղաքական շահերի համար: << Եվրոպացի առաջնորդները թույլ են տվել, որ  Միջերկրական ծովի տարածաշրջանում  ղեկավարեն ամերիկացիները, որոնց նպատակը ոչ թե փոքրամասնությունների պաշտպանությունն է, այլ  նավթը>>-նշել էր Իգնատիոս Յուսեֆ III Յունանը:

By | 2016-02-09T13:50:21+00:00 February 9th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն