Fides-ի համաձայն`Սիրիայի Մարոնիտյան կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները  դեմ են երկրի բաժանմանը: Նրանք առաջարկում են  կիրառել  Լիբանանի հասարակական կառուցվածքային մոդելը, որը թույլ կտա  վնասազերծել  Սիրիայում ճգնաժամային վիճակ առաջացրած կենտրոնախույս ուժերին, որոնք շարունակում են խորացնել  այդ վիճակը, ինչը կարող է հանգեցնել  երկրի պառակտմանը: Սիրիայում տիրող իրավիճակին նման գնահատական  են տվել մարոնիտ կաթոլիկ եպիսկոպոսների հերթական ժողովի ժամանակ: Ժողովի ընդունած  հայտարարության մեջ ասվում է.<< Սիրիայի քարտեզի  վերաձևման վերաբերյալ լուրերը  ոչ մի լավ բան չեն խոստանում այդ տարածաշրջանի համար: Հարցի նման լուծումը սխալ և թերի կլինի>>: Եպիսկոպոսները առաջարկելով   կիրառել Լիբանանի օրինակը, գրել  են.<<Կարող ենք փրկել մեր տարածաշրջանը համընդհանուր աղետալի ապագայից, եթե  կիրառենք  արդեն փորձված սոցիալական համակարգերը, որոնք  հավասարապես ապահովում են կրոնական տարբեր խմբերի  շահերը: Այս առումով  մեծ նշանակություն ունի Լիբանանի փորձառությունը >>: