Ռուսական լրատվամիջոցների համաձայն`Սիրիայի Գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասունը Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլին  նամակ է ուղարկել, որում  շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու և պաշտպանելու համար: <<Ես մեծ ուրախությամբ իմ շնորհակալությունն եմ հայտնում  միջազգային  ահաբեկչության դեմ  պայքարում ձեր երկրի մասնակցության համար, ահաբեկչության, որը ուղղված  Սիրիայի պետականության,  քաղաքակրթության, ժողովրդի դեմ>>-ասված է նամակում: Գերագույն մուֆթին շատ բարձր է գնահատել նաև  Պատրիարքի աջակցությունը:<<Սիրիան  հնագույն պետություն է պատմական խոր արմատներով: Մենք բարեկամական ամուր կապեր ունենք ռուս  հավատարիմ ժողովրդի հետ, որը  հարգում է ազգերի  ինքնորոշման իրավունքը և հավատարիմ է մնում Բարձրյալի  օրենքներին>>-նշել է  մուֆթին:  Նրա կարծիքով, եթե Սիրիայում, որքան հնարավոր է արագ  չհաղթեն միջազգային չափերի հասած ահաբեկչությանը, ապա այն կընդարձակվի  և կտարածվի  աշխարհի բոլոր մասերում, իսկ դա լուրջ վտանգ է մարդկության համար: Ահմադ Բադրեդդին Հասունը հույս էր հայտնել, որ  Ռուսաստանի օգնությամբ հնարավոր կլինի  ոչնչացնել ահաբեկչական սպառնալիքը, որպեսզի մարդկությունը խաղաղ ապրի, կրոնական հանդուրժողականության, երկխոսության և փոխադարձ հարգանքի պայմաններում: