Սիրիական բանակը ազատագրում է քրիստոնեաբնակ  գյուղերը

Գլխավոր/Նորություններ/Սիրիական բանակը ազատագրում է քրիստոնեաբնակ  գյուղերը

Սիրիական բանակը ազատագրում է քրիստոնեաբնակ  գյուղերը

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ Սիրիայի բանակը  վերահսկողություն է սահմանել Հոմս նահանգի  քրիստոնեաբնակ  Մհին և Հաուարին  գյուղերի վրա, որի բնակչությունը կարողացել էր  հեռանալ  իսլամիստ գրոհայինների  կողմից այդ գյուղերը գրավելուց առաջ: Ռազմական գործողությունների ժամանակ սիրիական բանակը ոչնչացրել  է  տասնյակ  գրոհայինների: Ներկայումս իսլամիստների ձեռքում շարունակում է մնալ քրիստոնեական Կարյաթեին բնակավայրը: