Սիրիական բանակը ազատագրել է հինավուրց Պալմիրա քաղաքը

Գլխավոր/Նորություններ/Սիրիական բանակը ազատագրել է հինավուրց Պալմիրա քաղաքը

Սիրիական բանակը ազատագրել է հինավուրց Պալմիրա քաղաքը

Մարտի 24-ին Սիրիայի կառավարական բանակը  մասամբ ազատագրել է   <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից  նախորդ տարվա մայիսին  գրավված Պալմիրա հինավուրց քաղաքը: Սիրիական լրատվամիջոցների համաձայն սիրիացի զինվորները  ոչնչացրել են  քաղաքի մոտ տեղակայված    գրոհայինների հրետանային  դիրքերը: Իսլամիստները զանգվածաբար հեռանում են քաղաքից:   Նշենք, որ իսլամիստ գրոհայինները հասցրել են ավերել   բազմաթիվ պատմական հինավուրց հուշարձաններ, որոնք  ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ավանդության համաձայն Պալմիրա քաղաքը հիմնել է Սողոմոն թագավորը: Պալմիրան ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկն էր, որը գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում` Դամասկոսի և Եփրատի միջև:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն