Սիրիացի քրիստոնյաները կքվեարկեն   նախագահ Բաշար Ասադի օգտին

//Սիրիացի քրիստոնյաները կքվեարկեն   նախագահ Բաշար Ասադի օգտին

Սիրիացի քրիստոնյաները կքվեարկեն   նախագահ Բաշար Ասադի օգտին

АВС գործակալության համաձայն Հալեպի Քաղդեա-կաթոլիկ  եկեղեցու եպիսկոպոս  Անտուան Աուդոն   Ժնևում կայացած  Մերձավոր Արևելքի  կրոնական և ազգային փոքրամասնությունների խնդրին նվիրված կոնֆերանսում  հայտարարել էր, որ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցում է Սիրիայի բնակչության կեսից ավելին, իսկ սիրիացի քրիստոնյաների  ավելի քան 80%-ը  կքվեարկի նրա օգտին, եթե  նախագահը իր թեկնածությունը դնի ընտրություններում: Անտուան Աուդոն խիստ քննադատության էր ենթարկել  Սիրիայի նախագահի դեմ աշխարհում ընթացող քարոզարշավը: Նա հերքել էր այն մեղադրանքները, որ իբրև թե Սիրիայի կառավարությունը հալածում է քրիստոնյաներին: Եպիսկոպոսը նշել էր, որ Սիրիայում ընթացող  պատերազմը  նպատակ ունի անկայունացնել Սիրիայի հասարակությունը և  արյունալի բախումներ սադրել տարբեր կրոնների  հետևորդների միջև: <<Մինչև պատերազմական գործողությունների սկսվելը Սիրիայում բնակվում էր մեկ ու կես միլիոն քրիստոնյա, իսկ ներկայումս նրանց թիվը հասել է 500 հազարի: Սիրիացիների մեծ մասը, այդ թվում նաև քրիստոնյաները  երկրից հեռանում են  ահաբեկչության սպառնալիքի, իսլամիստ գրոհայինների վայրագությունների պատճառով: Սիրիայում մշտապես խաղաղ գոյակցել են  քրիստոնյաները և մուսուլմանները, ազգային տարբեր փոքրամասնություններ, իսկ   ներկայիս ճգնաժամային իրավիճակը և պատերազմական գործողությունները արտաքին ուժերի  գործունեության արդյունք են>>-հայտարարել էրԱնտուան Աուդոն: Կոնֆերանսից հետո  լրագրողներին տված հարցազրույցում եպիսկոպոսը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին ասել էր.<<Չենք ասի, որ նա հրեշտակ է, սակայն նա դև չի>>:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն