Սիրիացի միտրոպոլիտը Ռուսաստանին խնդրել է օգնել առևանգված հոգևորականներին փնտրելու գործում

//Սիրիացի միտրոպոլիտը Ռուսաստանին խնդրել է օգնել առևանգված հոգևորականներին փնտրելու գործում

Սիրիացի միտրոպոլիտը Ռուսաստանին խնդրել է օգնել առևանգված հոգևորականներին փնտրելու գործում

Սիրիայում Անտիոքի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ  Ղուկասը  Ռուսաստանին խնդրել է  օգնել  առևանգված հոգևորականներին փնտրելու հարցում: <<Ցավոք սրտի  ոչինչ չգիտենք  նրանց ճակատագրի մասին: Չգիտենք, որտեղ են, ինչ են արել նրանց հետ, ողջ են, թե սպանվել են: Բացարձակապես ոչ մի   ստույգ  տեղեկություն  չունենք>>- ասել էր միտրոպոլիտը  Ռուսաստանի  խորհրդարանական պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: Նա խնդրել էր  աջակցել  առևանգված հոգևորականների վերաբերյալ որևէ  տեղեկություն իմանալու հարցում:  Նշենք, որ 2013 թվականի ապրիլին  Սիրիայի զինված ընդդիմադիր գրոհայինները առևանգել են Անտիոքի եկեղեցու  միտրոպոլիտ Պողոսին և Ուղղափառ  եկեղեցու միտրոպոլիտ Հովհաննես Իբրահիմին:  Հոգևորականները վերադառնում էին  Թուրքիայի հետ սահմանակից  բնակավայրից, երբ նրանց ավտոմեքենան կանգնեցրել էին գրոհայինները: Վարորդին սպանել են, իսկ բարձրաստիճան հոգևորականներին առևանգել: Նրանց ճակատագրի մասին ստույգ տեղեկություններ չկան:  Պարբերաբար լրատվամիջոցներում  հասակասական տեղեկություններ են հայտնվում առևանգված հոգևորականների   մասին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն