Սիդնեյի հայ համայնքը երթ կանցկացնի

//Սիդնեյի հայ համայնքը երթ կանցկացնի

Սիդնեյի հայ համայնքը երթ կանցկացնի

Slaq.am կայքի տեղեկացմամբ` ապրիլի 24-ին Սիդնեյի հայ համայնքը  քաղաքի կենտրոնում արդարության քայլերթ կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Երթին կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, ինչպես նաև քաղաքական, մշակութային, մարդասիրական կազմակերպություններ, հայկական  համայնքի անդամներ: Ցուցարարները կհավաքվեն Սիդնեյի Հայդ Պարկում, այնուհետեւ կանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով: Ցուցարարները  ծաղկեպսակ կդնեն Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի շենքի առջև տեղադրված խաչքարի մոտ: Խաչքարը  տեղադրվել է 1997 թվականին՝ ի հիշատակ մարդկության դեմ իրագործված հանցագործության զոհերի: <<Մինչ Ղարաբաղը հետ է մղում Ադրբեջանի հարձակումը, մեր համայնքը պետք է հավաքվի եւ համերաշխություն հայտնի հայրենիքում ապրող իր հայրենակիցներին>> – ասված է կազմակերպիչների հայտարարությունում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն