Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

//Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

azatutyun.am կայքի համաձայն`ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին՝ համատեղ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածել պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության: Հայաստանի արտգործնախարարությունը նաև հիշեցնում է, որ Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թվականին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն