Շվեդիայի << Կյանքի խոսք>> եկեղեցու ավագ հովիվ Յ. Լյունդկվիստը դարձել է Եկեղեցու աճի համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ

Գլխավոր/Նորություններ/Շվեդիայի << Կյանքի խոսք>> եկեղեցու ավագ հովիվ Յ. Լյունդկվիստը դարձել է Եկեղեցու աճի համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ

Շվեդիայի << Կյանքի խոսք>> եկեղեցու ավագ հովիվ Յ. Լյունդկվիստը դարձել է Եկեղեցու աճի համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ

Շվեդիայի << Կյանքի խոսք>> եկեղեցու ավագ հովիվ Յոհակիմ Լյունդկվիստը ընտրվել է Եկեղեցու աճի համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ, որի կազմում  են  աշխարհի ամենամեծ և հեղինակավոր  եկեղեցիների առաջնորդները: Լյունդկվիստը ընտրվել է կազմակերպության ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որը տեղի էր ունեցել  Հարավային Կորեայում: Մոսկվայի << Կյանքի խոսք>> եկեղեցու  մամուլի ծառայության տեղեկացմամբ հովիվ Լյունդկվիստը շատ ջերմ ընդունելության  է արժանացել: Նրան են առաջարկել  առաջնորդել կոնֆերանսի եզրափակիչ բարեխոսական աղոթքը հովիվ Յոնգի Չոի և  նրա կնոջ համար: << Ամրապնդվում ես հավատքում, երբ լինելով Կորեայում տեսնում ես, թե Աստված  ինչ է արել այդ երկրում մեկ սերնդի ընթացքում: Անցյալ դարի քառասունական թվականներից մինչ օրս   քրիստոնյաների թիվը  1% -ից հասել է 30%-ի և սա այն դեպքում, երբ Հարավային Կորեայում չկար քրիստոնեական  զորեղ ժառանգություն >>-ասել էր հովիվ Յոհակիմ Լյունդկվիստը: