Շվեդ պատգամավոր. պետք է դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը

//Շվեդ պատգամավոր. պետք է դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը

Շվեդ պատգամավոր. պետք է դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը

Եվրախորհրդարանում  Շվեդիայի քրիստոնյա-դեմոկրատական  կուսակցության    պատգամավոր Լարս Ադակտուսոնը  շվեդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>>   խմբավորումը  Սիրիայում և Իրաքում զավթած տարածքներում  ձգտում է ոչնչացնել քրիստոնյաներին: Քաղաքական գործչի խոսքով քրիստոնեության գոյության 1700 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայում  չեն ղողանջում քրիստոնյա տաճարների զանգերը: <<ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման  չի ցանկանում ընդունել, որ քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացվում>>-ասել էր շվեդ պատգամավորը: Նա նշել էր, որ   վերջին տաս տարիների ընթացքում Իրաքում բնակվող քրիստոնյաների թիվը  մեկ ու կես միլիոնից  հասել է մոտ 500 հազարի: <<Իսլամական պետություն>> խմբավորման հանցագործությունների  նպատակը  բնակչության կրոնական և էթնիկ մաքրումն է: Դաժան սպանությունները, առևանգումները, կրոնական – մշակութային հուշարձանների բարբարոս ավերումը  ուղղված են քրիստոնության  ոչնչացմանը >>-հայտարարել էր Լարս Ադակտուսոնը: Նա ասել էր նաև, որ Եվրամիությունը և Միավորված Ազգերի Կազմակերպությունը շատ են ուշացնում   իրականացվող ցեղասպանության ճանաչումը, ինչը կարող է հանգեցնել  քրիստոնեության անհետացմանը   մերձավորարևելյան տարածաշրջանում: Ադակտուսոնը արևմտյան օրենսդիրներին կոչ էր արել  քրիստոնյաների և եզդիների դեմ կատարվող հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն:

By | 2015-12-07T14:50:52+00:00 December 7th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն