Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել են <<Ուղղափառ ժողովուրդների  միասնություն>> միջազգային հիմնադրամի  ամենամյա մրցանակով,  որին արժանանում են  պետության ղեկավարները, ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, հասարակական և մշակույթի ոլորտի գործիչները հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատաման և տարածման համար: Պարգևատրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Թոմիսլավ Նիկոլիչը միջազգային հանրությանը կոչ էր արել  միավորվել` քրիստոնյաներին պաշտպանելու  դաժան հալածանքներից աշխարհի տարբեր վայրերում:<< Ներկայումս  մեծ սպառնալիքի տակ է հայտնվել քրիստոնեությունը: Մեր ժամանակներում, երբ  բոլորը խոսում են  հանդուրժողականության մասին, շատ երկրներում քրիստոնյաները ստիպված են թաքուն դավանել իրենց   հավատքը>>-ասել էր Սերբիայի նախագահը: Նրա խոսքով ներկա  սերունդը պետք է պահպանի և ապագա սերունդներին փոխանցի  քրստոնեական արժեքները, ժառանգությունը և ավանդույթները: