Սաիդ Աբեդինիին ազատ են արձակել  միջազգային միջնորդության շնորհիվ

Գլխավոր/Նորություններ/Սաիդ Աբեդինիին ազատ են արձակել  միջազգային միջնորդության շնորհիվ
  • Սաիդ Աբեդինիին ազատ են արձակել  միջազգային միջնորդության շնորհիվ

Սաիդ Աբեդինիին ազատ են արձակել  միջազգային միջնորդության շնորհիվ

ԱՄՆ-ի քաղաքացի,  ծագումով իրանցի  բողոքական հովիվ Սաիդ Աբեդինին Իրանի բանտից ազատվել է  Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի,  Բիլլի Գրեհեմի անվան  ավետարանական միության, ԱՄՆ-ի և Եվրամիության  ղեկավարության միջնորդության շնորհիվ: Այս մասին տեղեկացված է  Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում: Սաիդ Աբեդինիին ձերբակալել էին 2012թվականին և դատապարտել 8 տարվա ազատազրկման:  Նրա ձերբակալությունից հետո  ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ  ստորագրել էր հովվին ազատելու վերաբերյալ հանրագիրը, եվրոպացի  բազմաթիվ քաղաքական գործիչներ, ԱՄՆ-ի իշխանությունները, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Իրանի կառավարությանը կոչ էին անում ազատելու  հովվին: 2014 թվականին Պատրիարք Կիրիլը  դիմել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին` խնդրելով  ներել և ազատ արձակել  Սաիդ Աբեդինիին:<< Ռուս ուղղափառ եկեղեցին  մեծ ուշադրությամբ  հետևում է  տարբեր երկրների բանտերում գտնվող քրիստոնյաների  ճակատագրին:  Մոսկվայի պատրիարքությունը   ձգտում է համագործակցել   քաղաքական և կրոնական առաջնորդների հետ` աջակցելու  քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակմանը>>-ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում: