Ս. Ռյախովսկին վերընտրվել է Ռուսաստանի  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միության  ղեկավար

//Ս. Ռյախովսկին վերընտրվել է Ռուսաստանի  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միության  ղեկավար

Ս. Ռյախովսկին վերընտրվել է Ռուսաստանի  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միության  ղեկավար

Ռուսաստանի  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միության (հիսունականների) ղեկավար եպիսկոպոսի պաշտոնում վերընտրվել է  Սերգեյ Ռյախովսկին:  << Հոգևոր խորհրդի կողմից առաջադրված  եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկու  թեկնածության օգտին միաձայն են քվեարկել , դեմ և ձեռնպահ չի եղել>>-ասել է  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միության մամուլի  ծառայության ղեկավար Անտոն Կրուգլիկովը:  Ընտրությունը կատարվել է  Մոսկվայում կայացած  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միության  համաժողովում, որը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցել էին ավելի քան 350 պատգամավորներ: Նշենք, որ Ռուսաստանի  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միությունը  Ռուսաստանի բողոքական  խոշորագույն միություններից է: Նրա կազմում են 27 կենտրոնացված  կրոնական կազմակերպություններ,  գրանցված տեղական ավելի քան 1300 կազմակերպություններ և մոտ 1000 չգրանցված  կրոնական խմբեր: Ավետարանական հավատքի  եկեղեցիները Ռուսաստանում հայտնվել էին 20-րդ դարի սկզբին: Սակայն խորհրդային ժամանակաշրջանում  ծառայողների և հավատացյալների  մեծ մասը  հալածանքների և ճնշումների էր  ենթարկվել, եկեղեցիները փակվել էին: Ավետարանական շարժումը վերածնվեց  1990-ական թվականների սկզբին:Նշենք, որ  Սերգեյ Ռյախովսկին ծնվել է 1956թվականին Մոսկվայի շրջանում, հիսունական եպիսկոպոսի ընտանիքում: Նա ընտանիքի 10 երեխաներից ավագն է: 1994 թվականին  եպիսկոպոս է դարձել, իսկ 1997 թվականից գլխավորում է  Ռուսաստանի  Ավետարանական հավատքի  քրիստոնյաների միությունը: Ս. Ռյախովսկին  Ռուսաստանի  Հանրային պալատի և նախագահին առընթեր  Կրոնական միությունների հետ համագործակցության խորհրդի  անդամ է: Աստվածաբանության դոկտոր է:   

By | 2015-10-16T13:15:08+00:00 October 16th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն