Ս. Ռյախովսկին մեկնաբանել է Պապի և Պատրիարքի հանդիպումը

//Ս. Ռյախովսկին մեկնաբանել է Պապի և Պատրիարքի հանդիպումը

Ս. Ռյախովսկին մեկնաբանել է Պապի և Պատրիարքի հանդիպումը

 <<Живая Вера>> կայքի համաձայն` Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին  Հռոմի Պապի և  Պատրիարք Կիրիլի հանդիպման նախաշեմին  կաթոլիկ կայքերից մեկի համար մեկնաբանել էր առաջիկա հանդիպումը:  <<Պապի և  Պատրիարք Կիրիլի հանդիպումը իրոք պատմական է, որին սպասում են  արդեն հազար տարի: Այդ հանդիպումը առաջին քայլն է միաբանության` քննարկելու  ժամանակակից աշխարհի  համար  կարևորագույն  հարցերը: Այսօր Եկեղեցին կանգնել է բազմաթիվ մարտահրավերների առջև: Դրանք ոչ միայն  պատերազմներն  են և հալածանքները, այլ նաև սոցիալական և արժեքային մարտահրավերները: Տեսնում ենք, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ միայն  օրինականացրել են միասեռ կապերը, այլ նաև  թույլատրել են նման զույգերին երեխաներ որդեգրել: Եկեղեցիների առաջնորդների այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն  վերոնշյալ հարցերը, սակայն գլխավոր թեման  Եկեղեցու նկատմամբ հալածանքներ են : Կարծում եմ, որ այդ հարցը  շատ կարևոր է: Առաջիկայում  քրիստոնյաների հալածանքներին նվիրված  միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են  ուղղափառ, կաթոլիկ և բողոքական հոգևոր առաջնորդները: Մենք գիտենք, որ Ֆրանցիսկ I-ը  Վատիկանում ընդունում է բողոքական եկեղեցիների պատվիրակությունների, նրանց հետ եղբայրական  հարաբերություններ է կառուցում: Ես ուրախ եմ, որ Պատրիարք Կիրիլը  ևս խաղաղարարի դեր է կատարում: Շատ լավ կլինի, եթե վերանա լարվածությունը  այդ երկու ազդեցիկ եկեղեցիների միջև:  Հիսուս Քրիստոսը ասել է.<<… որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք>> (Հովհաննես17:22)  Այն ամենին, ինչը հանգեցնում է քրիստոնյաների  միաբանությանը մենք  աջակցում ենք>>:

By | 2016-02-17T13:13:15+00:00 February 17th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն